Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Համայնքների խոշորացում. մինչև ե՞րբ

Համայնքների խոշորացում. մինչև ե՞րբ
03.06.2016 | 02:10

Մինչ աշխարհը ներքաղաքական քարտեզի վերաձևավորման փուլում է, Հայաստանի համայնքներն արդեն իսկ որոշվել է խոշորացնել: «146 բնակավայրեր նախատեսվում է խոշորացնել, որի նպատակն է խթանել բնակավայրերի զարգացումը»,- գործադիրի երեկվա նիստում ասաց տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը: Ինչ արդյունք կտա սա, ժամանակը ցույց կտա: Չի բացառվում, սակայն, որ ինչ-որ ժամանակ անց, ասենք, ընտրություններից հետո, կառավարությունը կրկին հրաժարվի խոշորացման ծրագրից՝ գյուղապետերի և համայնքապետերի պաշտոններ ապահովելու նպատակով: Այլ կերպ ասած՝ բավարարի իրենց աջակցողների «ախորժակը»:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ